ԵՍ ՄԻ ԶԱՐԿՆ ԵՄ ՔՈ ԿՌՎԻ՝ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է ԵՎ ՕՐՀՆՅԱԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵՐ
Հավատալ ցեղին նշանակում է ունկնդիր լինել նրա ձայնին, հաղորդակցվել նրա հետ, հաղորդակից լինել նրա ուժին և հանճարին, նրա ցավին ու հրճվանքին, դժբախտություններին ու մեծագործություններին, այսինքն՝ լինել ցեղահաղորդ։ Ցեղահաղորդությունը վտանգի պահին ցեղի ձայնը, մռնչոցը լսելու ու դրան հետևելու կամքն է։ Հաղորդակից լինել ցեղին նաև նշանակում է նրանով որոշել սեփական երջանկությունն ու ազատությունը։


Ես ճանաչում եմ իմ ցեղը
Ես հավատում եմ իմ ցեղին
Ես պաշտում եմ իմ ցեղը
Ես ցեղակրոն եմ։
Ուժն է ծնում Իրավունք
Ցեղի ճանաչումից է բխում ցեղահավատությունը, այսինքն՝ հավատը հայ ցեղի ուժի, հանճարի, նրա կամքի և կարողությունների, նրա ապագայի և հավիտենականության նկատմամբ։
Ցեղակրոնությունը սկսվում է ցեղի ճանաչումով՝ ցեղի պատմության, մշակույթի, կենցաղի, նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի և ձգտումների, ճանաչումը համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ցեղի բերած պատկառելի ավանդի ճանաչումն է։ Ցեղաճանաչությունը նաև հայ ցեղի թերությունների ճանաչումն է, և ցեղակրոնությունը՝ ցեղային վերաշինության փորձ է կատարում։ Ցեղակրոնությունը անհատի ինքնաճանաչումը բխեցնում է ցեղաճանաչումից, քանի որ ինքն իրեն ճանաչելու համար մարդը նախ պետք է ճանաչի իրեն ծնող հավաքականությունը, այսինքն՝ ցեղը, որի ընդհանրական հատկանիշները պայմանավորում են տվյալ մարդու անհատական կերտվածքը։
Ես ցեղահավատ եմ և ահա պաշտում եմ և մի այլ աստվածություն - ցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան։
Contact
Give us a call or send an email to learn more about our martial arts training.
armenianfc@gmail.com
Phone
2135618165